Ես Գևորգ Եղիազարյանն եմ՝ պլաստիկ վիրաբույժ, ունեմ 20 տարվա աշխատանքային փորձ։ Մասնագիտացել եմ քթի պլաստիկայի ասպարեզում և աշխատանքային տարիների ընթացքում հազարավոր հաջողված վիրահատություններ եմ կատարել՝ հասնելով բնական ու ներդաշնակ արդյունքի։ Յուրաքանչյուր վիրահատություն ենթադրում է անհատական մոտեցում, որում հաշվի են առնվում ձեր դեմքի առանձնահատկություններն ու ցանկությունները։
Իմ մեթոդիկան պյեզոտեխնոլոգիան է։ Սա նորագույն տեխնիկա է, որը վիրահատությունները դարձնում է նվազագույնս ինվազիվ։ Դրա շնորհիվ համարյա չեն առաջանում կապտուկներ ու այտուցներ, իսկ վերականգնումն արագ է կատարվում։ Հարմարավետություն ու անվտանգություն։ Վերականգնման ընթացքում ես բացառում եմ տամպոնների գործածությունը,, ինչը և հեշտացնում է շնչառությունն ու վերականգնման առաջին օրերը դարձնում չափազանց հարմարավետ։ Բնական էսթետիկա։ Յուրաքանչյուր վիրահատություն ծրագրվում է հետևողականորեն, որպեսզի արդյունքը լինի բնական և օրգանական։ Ես չեմ ձգտում ստանդարտների, ես ստեղծում եմ այն, ինչը կսազի հենց ձեզ։
Ես աշխատում եմ Երևանի, Սոչիի և Մոսկավայի առաջատար կլինիկաներում, որտեղ գործածում եմ ամենաարդիական սարքավորումները և որակյալ բժշկական օգնություն ցուցաբերում։
Ծանոթացեք «5 քայլ դեպի երազանքների քիթը» ստուգաթերթին հենց հիմա, որպեսզի հասցնեք նախապես ամրագրեք ձեզ հարմար ժամանակը և անեք առաջին քայլը՝ դեպի սեփական նոր ու ինքնավստահ եսը։
Գրանցումն ամրագրելու համար ընտրեք օրն ու ժամը։ Ամրագրելուց 24 ժամ հետո կարիք կլինի վճարել խորհրդատվության համար՝ բանկային քարտին փոխանցում կատարելու միջոցով։ Փոխանցման հաստատումը և խորհրդատվությունն ինքնին կատարվում են WhatsApp-ի մեսենջերի միջոցով․ խնդրում ենք նախապես ներբեռնել այն։
Անվճար ստուգողական զննման համար հերթագրումը (6 ամսից 1 տարի վիրահատությունից հետո) կատարվում է այստեղ՝ ստուգողական զննում
Ձևաթուղթը լրացնելուց առաջ խնդրում ենք անջատել VPN-ը
Վիրահատությանը գրանցվելու համար պետք է ուղարկել ՀՇ (CT)-ի արդյունքները և մոդելավորման համար լուսանկար։ Այս ամենը կարող եք հեշտությամբ անել՝ հաղոորդակցվելով «վիրտուալ խորհրդատուի» հետ։
Ծվել եմ 1977 թ.-ին։ 2001-ին ստացել եմ բժշկի դիպլոմ՝ ավարտելով ԵՊԲՀ-ն։ 2004-ից զբաղվում եմ պլաստիկ վիրաբույժի մասնավոր գործունեությամբ։
Իմ աշխատանքային սկզբունքները․ պլաստիկ վիրաբուժության ամենահուսալի և առաջատար տեխնոլոգիաների և մեթոդների կիրառում, առավելագույն մասնակցություն և ուշադրություն յուրաքանչյուր հաճախորդին։
Փորձառու վիրաբույժը կարող է կանխագուշակել վիրահատության արդյունքը 90-95 % ճշգրտությամբ։ Ուղարկեք ձեր լուսանկարները որոշակի տեսանկյուններից, և ես կանեմ ապագա քթի համակարգչային մոդելավորումը։ Նայելով «ես ապագայում», լուսանկարին, ավելի հեշտ կլինի ճիշտ որոշում կայացնելը։
Անցկացրեք մկնիկի սլաքը (կամ մատով հպվեք սմարթֆոնի էկրանին), որպեսզի տեսնեք, որ ոչ մի տարբերություն չկա կանխատեսման և արդյունքի միջև։
Լուսանկարները հրապարակվում են միայն բուժառուի համաձայնությամբ, բայց, չնայած դրան, իմ նկարաշարն իր ծավալով գերազանցում է այլ պլաստիկ վիրաբույժների նմանատիպ կայքերի բաժինների ծավալը։
Կրկնակի ռինոպլաստիկա․ սա վիրահատություն է, որը ցուցված է ուղղելու առաջին պլաստիկայից հետո առաջացած սխալները, թերությունները և անհաջող արդյունքը։ Կրկնակի ռինոպլաստիկան էսթետիկ վիրաբուժության մեջ տեխնիկապես համարվում է բարդագույն վիրահատություն։
Սոցիալական կայքերում ես հաճախ եմ հրապարակում բացարձակ իրական տեսանյութեր հենց վիրահատարանից, որոնցում շատ լավ երևում են «բնատուր» քթի և ռինոպլաստիկայի արդյունքի տարբերությունները։
Ամենահավաստի արձագանքներն այն տեսանյութերն են, որոնք տեսագրվել են վիրակապվելուց հետո, երբ բուժառուներն առաջին անգամ տեսել են իրենց նոր քիթը։ Հաճախ բուժառուներն ուղարկում են ինձ լուսանկարներ ու տեսաերիզներ՝ վիրահատությունից ամիսներ կամ տարիներ անց․ գտնել դրանք կարող եք իմ սոց․ կայքերում։
Սկսենք պատմությունից։ Սա ամենևին էլ նորույթ չէ, որ կիրառվում է վիրաբուժության մեջ և դեռ բավարար կլինիկական նյութ չունի անվտանգ կիրառության համար։ Պյեզոէլեկտրոնային գործիքակազմի մասին առաջինը հիշատակել է դիմածնոտային վիրաբույժ Հորթոնը՝ ավելի քան 40 տարիի առաջ։
Գրականության մեջ ռինոպլաստիկայի ոլորտում պյեզոյի մասին ամենավաղ հիշատակությունն արվել է 10 տարի առաջ։ 2007-ին իտալացի վիրաբույժ Ռոբիոնին հրապարակեց մի աշխատություն, որը կոչվում էր «Պյեզովիրաբուժություն․ օստեոտոմիայի նոր մեթոդ ռինոպլաստիկայում»։
2017թ.-ի հոկտեմբերի 31-ին սննդամթերքի և դեղամիջոցների Սանիտարական վերահսկողության ամերիկյան տեսչությունը (FDA) պաշտոնապես թույլատրեց ուլտրաձայնային գործիքակազմի կիրառությունը ռինոպլաստիկայում։
Առաջինը Հայաստանում, ով պյեզո կիրառեց դիմածնոտային վիրաբուժության մեջ, իմ ընկեր և գործընկեր Վարդան Էդուարդի Հովակիմյանն էր։ 2017թ.-ի նոյեմբերից վերջին սերնդի պյեզո սարքը կիրառում եմ նաև ես՝ իմ գործունեության մեջ։
Ինքս երկար տարիներ օգտագործել եմ և օգտագործում եմ ավանդական գործիքակազմ, բայց երբ սկսեցի պյեզո օգտագործել, հասկացա, թե դա ինչ մեծ ձեռքբերում է։
Սովորական օստեոտոմիայի դեպքում ոսկրի՝ ռաշպիլներով մշակման ժամանակ առաջանում է փափուկ հյուսվածքների զգալի վնասվածք։ Իմ աշխատանքային փորձառության ընթացքում ես, ի սկզբանե, հրաժարվեցի սահմանազատիչ փշով օստեոտոմներից։ Դրանց դեպքում պետք է թունել պատրաստել, իսկ հետո ուժգնորեն ամրակայել այն՝ մատով, որպեսզի ոսկրի կոտրվածքի ուղղությունը ճիշտ լինի։ Ընդ որում, վիրահատությունից անմիջապես հետո բուժառուի մոտ արդեն դրսևորվում է նկատելի էկխիմոզ (ենթամաշկային արյունազեղում), և քիթն արագորեն սկսում է այտուցվել։
Վիրահատվողների մեծամասնությունը վախենում է արտաքին կտրվածքից, այն պատճառով, որ փակ կտրվաժքի ժամանակ բոլոր կտրվածքները կատարվում են քթի ներսում և տասանելի չեն արտաքինից։ Բաց կտրվածքի ժամանակ կտրվածքը կատարվում ՝ աստիճանանման, քթանցքների արանքում ընկած մաշկի վրա։
Կտրվածքի արդյունքում առաջացած վերքի ծայրերի զգույշ և ճշգրիտ համադրման արդյունքում կարի հետքերը արդեն միքանի ամասվա ընթացում աննկատ են դառնում և անհետանում են 6 ամսից մինջև 1 տարի ընկած ժամանակահատվածում։ Կարող եք համոզվել դրանում տեսնելով իմ աշխատանքների նկարները։
Ուշադիր նայեք կոլումելային (քթանցքերի միջև գտնվող ստորին կռճիկային հատվածը)՝ հետվիրահատական տարբեր ժամանակահատվածներում։ Չափազանց կասկածամիտ անձանց կարող եմ ներկայացնել լուսանկարների բնագրերը, որպեսզի համոզվեն, որ <<ֆոտոշոփ>> չկա։ Բոլոր այս արդյունքները ստացվել են բացառապես բաց մեթոդիկայի շնորհիվ։
Ահա մի քանի փաստարկ ևս՝ բաց մեթոդիկայի օգտին։
Բաց ելումուտը թույլ է տալիս ամբողջական տեսողական վերահսկողություն ունենալ դեպի քթի բոլոր շերտերը, մինչդեռ փակ ռինոպլաստիկայի ժամանակ այն սահմանափակ է։
Քթի միջնապատի բաց ելումուտի դեպքում վիրաբույժն ունի մեծ տեսադաշտ և մանևրելու հնարավորություն։
Հետվիրահատական արյունահոսությունը բաց ռինոպլաստիկայից հետո ավելի քիչ է, քանի որ լորձաթաղանթը չի վնասվում։
Բաց ռինոպլաստիկան թույլ է տալիս լայնորեն կիրառել կռճիկային աուտոփոխպատվաստիչներ և դրանք ամրակայել (ֆիքսել)։ սա մեծապես ընդլայնում է վիրաբույժի հնարավորությունները՝ բարդ և ոչ ստանդարտ դեպքերում։
Փակ ռինոպլաստիկան սահմանափակում է կռճիկային աուտոփոխպատվաստիչների գործածումը՝ ոչ կայուն ամրակայման պատճառով։
Բաց ռինոպլաստիկայից հետո հետվիրահատական այտուցը, փակ ռինոպլաստիկայի համեմատ, ավելի քիչ է արատահայտվում, քանի որ հյուսվածքների շերտազատումը կատարվում է ուղիղ տեսողական վերահսկողության ներքո, ինչը թույլ է տալիս այն շատ զգուշորեն ու խորն անցկացնել։
Հաստ մաշկ ունեցող բուժառուների մոտ վիրահատության բաց տարբերակի դեպքում կարելի է մաշկը բարակեցնել ծայրի հատվածում՝ տեսողականորեն վերահսկելով այն, չխախտելով մաշկի սնուցումը։
Փակ ռինոպլաստիկայի շատ կողմնակիցներ, իբրև փակ մեթոդի կարևոր առավելություն, բերում են վիրահատության ավելի կարճ տևողության օրինակը։ Այո, դա այդպես է։ Փակ ռինոպլաստիկան կարելի է անցկացնել 30-40 րոպեում։ Բաց ռինոպլաստիկայի տևողությունը 1,5-2 ժամ է։
Նման դեպքերում ես միշտ հարցնում եմ բուժառուներին՝ ի՞նչն է նրանց համար ավելի կարևոր, վիրահատության կարճ տևողությո՞ւնը, թե՞ լավագույն արդյունքը։
Միանգամից պիտի նշեմ, որ երկրորդային ռինոպլաստիկան վերջնական լուծում չէ, և միշտ չէ, որ վիրաբույժը կարող է ուղղել առաջին վիրահատության ժամանակ տեղ գտած բոլոր սխալները։
Կրկնակի ռինոպլաստիկայի գլխավոր սկզբունքները․
Չվնասել (այսինքն չանել ավելի վատ, քան կա)։
Բուժառուի մոտ ստեղծել իրատեսական սպասումներ (ամպագոռգոռ արդյունքներ չխոստանալ, որովհետև դա անհնարին է)։
Չստանձնել այն, ինչն ուղղելն անհնար է։
Երբեմն, առաջին անհաջող ռինոպլաստիկայի հետևանքները, ցավոք, հնարավոր չէ ուղղել։ Այդ դեպքում վիրաբույժը կարող է հրաժարվել կրկնակի վիրահատություն անցկացնելուց։
Եթե մի քանի պլաստիկ վիրաբույժ մերժել են ձեզ՝ քթի երկրորդային պլաստիկայի հարցում, միևնույն ժամանակ բացատրելով մերժման պատճառը, չարժե փնտրել նրան, ով կհամաձայնի։ Սա լուրջ հետևանքներ կարող է ունենալ հենց ձեզ համար։ Նման իրավիճակում առավել գրագետ կլինի փորձել մասամբ ուղղել սխալները՝ կոսմետոլոգիական պրոցեդուրաների միջոցով (ֆիլերների, հորմոնների կամ բոտուլոտոքսինի ներարկումներ)։
Որքա՞ն ժամանակ անց կարելի է կրկին ռինոպլաստիկա անել
Ռինոպաստիկայից հետո պիտի առնվազն մեկ տարի անցնի, նախքան կրկնակի վիրահատություն անցկացնելը։ Սա կապված է սպիի հյուսվածքի հետ, որը պետք է ամբողջությամբ ապաքինվի, որպեսզի կարողանա ևս մեկ միջամտության դիմակայել՝ առանց ավելի տխուր հետևանքների։
Հնարավո՞ր է վիրահատություն անցկացնել՝ հիալուրոնաթթվի հիմքով գելի ներարկումից հետո։
Անհրաժեշտ է սպասել, մինչև գելն ամբողջությամբ տարրալուծվի (սա կպահանջի մոտավորապես 8-12 ամիս)։ Միայն դրանից հետո է կարելի գնահատել սկզբնական վիճակը և հասկանալ ենթադրյալ արդյունքը։
Երաշխիքնե՞րը
Որպես կանոն, բուժառուները, որոնք դիմում են երկրորդային ռինոպլաստիկայի հարցով, հուսախաբ, արդեն զգուշավոր մարդիկ են, որոնք քիչ են հավատում կրկնակի վիրահատության հաջող ընթացքին և ուզում են լավ արդյունք ստանալու երաշխիքներ։
Վիրաբուժության մեջ երաշխիքներ տրամադրում են միայն խաբեբաները։ Կրկնակի ռինոպլաստիկան հաճախ անկանխատեսելի արդյունք կարող է ունենալ, այդ իսկ պատճառով, վիրահատությունից առաջ արվող ցանկացած կանխատեսում 100%-անոց երաշխիք չէ։
Կրկնակի ռինոպլաստիկան, էսթետիկ վիրաբուժության մեջ, տեխնիկապես ամենաբարդն է։
Ահա թե ինչու, երաշխիք փնտրելու փոխարեն, ավելի ճիշտ է սկզբում ուսումնասիրել վիրաբույժի աշխատանքների նկարաշարը, հետաքրքրվել, թե արդյոք դա իր համար հիմնական վիրահատությո՞ւն է, որն ինքն անցկացնում է ամեն օր, ինքն ունի՞ կրկնակի վիրահատություններ անցկացնելու փորձ, և այլն։
Ինչպե՞ս է անցնում վիրահատությունը, ո՞րն է բարդությունը։
Կրկնակի ռինոպլաստիկան կատարվում է միայն ընդհանուր անզգայացմամբ։
Այն համարյա միշտ կատարվում է բաց և, շատ հազվադեպ, փակ եղանակով։ Վիրահատության տևողությունը և ընթացքը կախված են անհատական գործոններից և կարող են կազմել 1-ից 5 ժամ։
Ինչպես ռինոպլաստիկայից, այնպես էլ ցանկացած այլ վիրաբուժական միջամտությունից հետո, առաջանում է սպիացած հյուսվածքի խորդուբորդ շերտ։ Դրա հետ պայքարը չափազանց բարդ խնդիր է նույնիսկ փորձառու և արհեստավարժ վիրաբույժի համար։
Կրկնակի ռինոպլաստիկա անցկացնելու ժամանակ վիրաբույժը տեղեկություն չունի, թե ինչպիսի տեսք ունեն կռճիկները ներկա պահին։ Դրա համար էլ վիրահատությունն անցնում է դանդաղ, մակերեսային և շատ զգույշ։ Հայտնի չէ, թե ինչ կռճիկներ են հեռացվել նախորդ վիրահատության ժամանակ, որոնք են մնացել և ինչ տեսք ունեն հիմա։
Վիրաբույժը ստիպված է լինում փաստացի <<շոշափելով>> կատարել միջամտությունը։ Մասնագետի գլխավոր խնդիրն այս դեպքում բուժառուին ավել չվնասելն է։ Ընդ որում, արդյոք հնարավոր կլինի ուղղել ամբողջը, թե, գոնե որոշ ֆունկցիոնալ և էսթետիկ թերություններ, յուրաքանչյուր տարբերակում որոշվում է անհատապես։
Քթի վերափոխման համար անհրաժեշտ է հյուսվածքի փոխպատվաստում։ Քթի վերափոխման համար նախատեսված հյուսվածքը սովորաբար վերցվում է միջնապատի ներսի հատվածից։
Եթե այդ հյուսվածքն արդեն վերցվել է նախորդ վիրահատության ժամանակ, կարելի է վերցնել ականջի կամ կողի կռճիկը։
Առավել հաճախ օգտագործում են ականջի կռճիկը։ Կտրվածքն արվում է ականջի խեցիի ետևի մակերևույթով․ արդյունքում՝ այն բացարձակ չի երևում։ Ականջի ձևի և լսոողության վրա կռճիկի անջատումը չի անդրադառնում։
Շատ կարևոր է նախորդ վիրահատությունների մասին բժշկին լիարժեք տեղեկություն տրամադրելը․ վիրահատվելու ի՞նչ ցուցումներ են եղել, ի՞նչ մեթոդիկա է կիրառվել, ռինոպլաստիկայից առաջ ու հետո արված լուսանկարներ, ինչպե՞ս է ընթացել վերականգնողական շրջանը և արդյոք չե՞ն եղել բարդություններ։
Ինչպե՞ս է անցնում վերականգնողական շրջանը։
Վիրահատության վերականգնողական շրջանն ընթանում է նույն կերպ, ինչ առաջինի դեպքում, մի տարբերությամբ, որ ապաքինումը կարող է անցնել մի քանի անգամ ավելի դանդաղ։ Առաջնային այտուցն ու հեմատոմաները հաճախ չեն անցնում նույնիսկ մեկ տարի անց։
Քթի հաստ մաշկ և մսոտ ծայր ունեցող բուժառուների մոտ հյուսվածքները հաճախ լիակատար վերականգնվում են միայն կրկնակի վիրահատությունից երկու տարի անց։
Վիրահատությունից հետո բուժառուն 24 ժամ անցկացնում է ստացիոնարում։
Վիրահատության հաջորդ առավոտյան քթից հանում ենք հեմոստատիկ սպունգերը (ոչ թե մետրանոց տամպոններ)։
Ամրակայված ջերմապլաստիկե վիրակապը հանվում է վիրահատությունից 7 կամ 14 օր հետո։
Որքա՞ն արժե վիրահատությունը։
Կրկնակի ռինոպլաստիկան առաջնային ռինոպլաստիկայից շատ ավելի թանկ է, քանի որ այն ավելի բարդ վիրաբուժական միջամտություն է։ Ճշգրիտ արժեքը որոշելու համար անհրաժեշտ են հավելյալ տեղեկություններ․
Նախորդ վիրահատության էպիկրիզը (քաղվածք հիվանդության պատմությունից)
Մոդելավորման համար լուսանկար 6 տեսանկյունից, ինչպես նաև վիրահատությունից առաջ արված լուսանկարներ (որպեսզի հասկանանք, թե կոնկրետ ինչ է արվել)։
Բնակության վայրում կարիք կլինի քթի ԿՏ անել (համակարգչային Տոմոգրաֆիա) և հետազոտման ֆայլերն ուղարկել մեզ։ Կտ-ի ձեր արդյունքների ֆայլերը սովորաբար տրվում են CD-ի տեսքով։ Այդ ֆայլերը պետք է ներբեռնել այստեղ՝ սեղմելով այս հղումը։ Ուշադրություն, հղումը բացվում է նոր պատուհանի մեջ (կամ նոր ներդիրում)․ հենց այնտեղ պետք է տեղափոխել ֆայլերն ու թղթապանակները։
Կա՞ն արդյոք սխալներն ուղղելու այլ տարբերակներ։
Եթե խոսքը գնում է ոչ վիրահատական ռինոպլաստիկայի մասին, ապա դրա հնարավորությունները բավականին սահմանափակ են։ Ֆիլերների (լցոնիչների) միջոցով կարելի է ազատվել փոքրիկ արծվաքթից, կամ շտկել անհարթությունները, սակայն ուղղել ծռությունն ու շնչառական դժվարությունները, հնարավոր չէ։
Կարևո՜ր է
Այն վիրաբույժները, որոնք երկար ժամանակ զբաղվում են ռինոպլաստիկայով, շարունակաբար հասկանում են, որ յուրաքանչյուրի համար քթի իդեալական ձևը սահմանափակվում է անհատական անատոմիական առանձնահատկություններով։ Ահա թե ինչու, միշտ չէ, որ ձևը համապատասխանելու է ձեր երազանքին 100 %-ով։
Սակայն բժիշկն ամեն բան կանի, որպեսզի քթի ձևից ստանա առավելագույն էսթետիկա և ֆունկցիոնալություն։
Սովորական գիպսի փոխարեն՝ ծակոտիներով հատուկ թերմոպլաստիկ
Կոտրվածքները գիպսե ծածկույթով պատելու մասին հիշատակում են դեռևս IX — XI դարերի արաբական գիտնականները։ Սակայն գիտությունը չի դոփում տեղում։ Ռինոպլաստիկայի վերջնական փուլը ամրակայող վիրակապ դնելն է։
Հնագույն գիպսի փոխարեն հիմա օգտագործում են ծակոտկեն, ակնթարթորեն չորացող, տարբեր երանգների թերմոպլաստիկե վիրակապեր։
Սովորական գիպսե վիրակապն ունի մի շարք թերություններ, որոնք թերմոպլաստիկից պատրաստված վիրակապը չունի։
Զգայուն և/կամ ճարպոտ մաշկով բուժառուների համար սովորական գիպս դնելը, որը, ի տարբերություն ծակոտկեն թերմոպլաստիկի, չի շնչում, բերում է քթի կորյակների առաջացմանը։
Սովորական գիպսը այտուցների կտրուկ լավացման դեպքում հաճախ սահում է քթից՝ ճկուն չլինելու պատճառով և չի կատարում ոսկորներն ու փափուկ հյուսվածքներն ամուր պահելու իր դերը։ Այս դեպքում պարտադիր պայման է նոր գիպս դնելը։ Իսկ դա, ավելորդ տհաճ միջամտություն է բուժառուի համար, որից կարելի է խուսափել։
Թերմոպլաստիկե ֆիքսող վիրակապ դնելիս գիպսի արտահերթ վիրակապներ փոխելու մասին կարելի է մոռանալ։
Թերմոպլաստիկե վիրակապը մնում է քթին մեկ շաբաթ։
Հիպոալերգեն թղթե պլաստիրներ
Քթի մաշկին (թերմոպլաստիկի գիպսի տակից) ամրացվում են հիպոալերգեն «շնչող» պլաստիրներ՝ 3М արատդրության, որոնք թույլ են տալիս շատ հետևողականորեն վերահսկել քթի ծայրի և միջին հատվածի փոփոխված տարրերի ֆիքսացիան։
Սպունգերի և տամպոնների փոխարեն սիլիկոնե սպլինտեր՝ օդանցքներով
Շատ բուժառուներ վախենում են վիրահատության հաջորդ առավոտյան հեմոստատիկ սպունգերի հեռացումից (էլ չեմ ասում տամպոնների մասին)։ Իմ հիվանդները վիրակապարան են գալիս վիրահատությունից ընդամենը մեկ շաբաթ հետո։ Վիրահատությունից անմիջապես հետո բուժառուն արդեն քթով է շնչում։ Իմ բուժզննումից հետո բուժքույրը քթի միջից հանում է բարակ խողովակները (բացարձակ անցավ) և երակային կաթետերը։ Վերջ։ Դրանից հետո պետք է կարդալ մանրամասնորեն տրվող ցուցումները (այդ հղումն ուղարկվում է բոլոր բուժառուներին՝ վիրահատությանը գրանցվելիս) և պարտաճանաչ կատարել դրանք։ Ընդամենը մեկ շաբաթ անց բուժառուն գալիս է միայն մեկ վիրակապման, որը տևում է 5-10 րոպե։ Վիրակապումից անմիջապես հետո կարելի է գնալ ուր ասես և ինչով ասես։
Հանգամանալի ուղեցույց, թե ի՛նչ է կարելի և ի՛նչ չի կարելի անել վիրահատությունից առաջ ու հետո
Պարտադիր է, որ բոլոր բուժառուները կարդան և/կամ լսեն այն։
Ձայնային հաղորդագրություն:
Մինչև վիրահատությունը
Վիրահատությունից մեկ օր առաջ երեկոյան ժամը 8-ից ոչինչ չուտել, գիշերը 12-ից հետո ոչինչ չխմել։
Առավոտյան՝ մինչ վիրահատությունը, չի կարելի ուտել և խմել։
Վիրահատության գնալիս մի օգտագործեք կոսմետիկա
Ձախ ձեռքի բութ մատից մաքրեք ամենը։
Բոլոր թանկարժեք իրերն ու զարդերը թողեք տանը։
Վիրահատությունից մեկ շաբաթ առաջ ոչ մի դեղորայք չընդունել (այդ թվում վիտամիններ, իմունոխթանիչներ, բադեր և այլն)։
Չծխել վիրահատությունից 3 օր առաջ և մեկ ամիս վիրահատությունից հետո․ ծխելը դանդաղեցնում է ապաքինման ընթացքը և պահպանում այտուցները։
Ալկոհոլն արգելված է վիրահատությունից 1 շաբաթ առաջ և հետո՝ 1 ամսով։
Պատրաստեք այնպիսի հագուստ, որը կարիք չի լինի հագնել կամ հանել «գլխի վրայով», որպեսզի պատահաբար չվնասեք վիրահատված քիթը։
Հետվիրահատական շրջան
Վիրահատությունից հետո հիվանդասենյակում կոպերի հատվածում սառույց է դրվում, որն ամեն 20-30 րոպեն մեկ փոխվում է, որպեսզի նվազագույնի հասցնենք կապտուկների և այտուցների առաջացումը (ընդամենը 5 անգամ)։
Վիրահատությունից հետո սնունդը և ռեժիմը
Խմել կարելի է վիրահատությունից մեկ ժամ հետո, սկզբում քիչ-քիչ, փոքր կումերով։
Վիրահատությունից 3-4 ժամ հետո կարելի է թեթև, փափուկ և գոլ սնունդ ընդունել։
Վիրահատությունից հետո մեկ շաբաթ շարունակ պետք է խուսափել տաք հեղուկներից և ճաշատեսակներից։
Անկողնային ռեժիմը պահպանվում է միայն վիրահատությունից հետո մեկ օր։ Հաջորդ օրն այն չեղարկվում է։
2 շաբաթ քնել կարելի է միայն մեջքի վրա։
Գլխի բարձր դիրքը թույլ կտա նվազագույնի հասցնել այտուցը և դեմքի ուռածությունը։
Մոտակա երկու շաբաթը ձեզ թագուհի պատկերացրեք․ բոլոր շարժումները թող դանդաղ լինեն, հանգիստ և արժանապատիվ՝ վեր հառած քթով։ Նվազագույն ֆիզիկական աշխատանք ու կտրուկ շարժումներ։
Հեռախոս, գիրք կամ պլանշետ, ամեն բան՝ վեր հառած քթով։ Երբ քիթն իջեցնում եք ներքև, ծանրության ուժի ազդեցության ներքո քթի հյուսվածքներում կուտակվում է այտուց։ Հնարավորինս վերև պահեք քիթը։
Անկողնային ռեժիմն այսօրվանից ավարտվում է։
Մոտակա երկու շաբաթը քնում ենք միայն մեջքի վրա՝ վերև բարձրացրած գլխով։
Որպեսզի վերականգնվի լորձաթաղանթի ճիշտ աշխատանքը, ձեր օրգանիզմը չպետք է ջրազրկվի։ Դրա համար պետք է ամեն օր խմել բավարարա քանակի ջուր, սակայն չափից դուրս շատ ջուր խմել հարկավոր չէ։ Գազավորված ըմպելիքներն ու հանքային ջուրը մեկ ամսով արգելվում են։
Ուտել կարելի է ինչ որ կուզեք, և շատ․ ձեր օրգանիզմին ուժ ու էներգիա է հարկավոր՝ շուտափույթ ապաքինման համար։ Ուշադիր եղեք, ուտելիքը չպետք է շատ տաք լինի, ինչպես նաև աղի ու քաղցր։ Աղի ու քաղցր ուտելիքը օրգանիզմում ջուր է կուտակում և թույլ չի տալիս, որ արդեն գոյացած այտուցն արագ անցնի։
Մոտակա 1-2 շաբաթը ջերմությունը կարող է բարձրանալ։ Սովորաբար, երեկոյան այն ավելի բարձր է, իսկ առավոտյան՝ ցածր։ Սա օրգանիզմի բնականոն հակազդեցությունն է վնասվածքին։ Ընդհուպ մինչև 38 աստիճանի դեպքում ոչինչ անել պետք չէ։ Եթե ջերմությունը 38 աստիճանից բարձր է, խմում ենք ցանկացած ջերմիջեցնող (օրինակ՝ ասպիրին կամ պարացետամոլ), և ջերմությունը կիջնի։
Վիրահատությունից հետո սովորաբար ցավեր չեն լինում։ Սակայն, եթե ձեր ցավային շեմը շատ ցածր է, տանջվել ու դիմադրել ցավին, պետք չէ։ Կատաֆաստը կամ նիմեսիլը (փոշով տուփիկները) խառնում ենք կես բաժակ գոլ ջրին և խմում․ սա անցկացնում է ցավը 4-6 ժամով։ Օրական կարելի է խմել 3 հատիկից ոչ ավելի։
Քթի տակի խաչաձև վիրակապը, որը թարմացվել է ձեզ դուրս գրելուց առաջ, տուն հասնելուն պես կարող եք հանել, եթե քթից հոսող լորձը շատ չէ։ Մոտակա մեկ-երկու շաբաթը քթից արյունախառը լորձ է հոսելու։ Մի՛ վախեցեք, դա նորմալ է։ Մեկանգամյա ստերիլ մառլյայի անձեռոցիկներով զգուշորեն չորացրեք քիթն այնպես, որ չվնասեք կարերը։
Տանը, կլինիկայից դուրս գրվելուց հետո, երկու դեղամիջոց եք խմում հաբերով՝ Զինատ և Ֆլուկանազոլ։ Մեկը հակաբիոտիկ է, մյուսը՝ հակասնկային։
Զինատը (250 մգ) խմում եք 1 հաբ օրական 2 անգամ՝ 5 օր։ Ֆլուկանազոլը (150 մգ) խմում եք, որպեսզի աղիքային խնդիրներ չլինեն։ Այսօր երեկոյան մեկ կապսուլ։ 5 օրից, հակաբիոտիկի վերջին հաբից հետո, ևս մեկ կապսուլ։ Ուտելուց անկախ։
Վաղվանից այսօրվա դեղերին ավելանում են հավելյալ 2 միջոց․ մաքրում ջրածնի պերօքսիդով (перекись) և Լիոտոն գել (միայն կապտուկների դեպքում)։
Ջրածնի պերօքսիդով անում եք մաքրում օրական մեկ անգամ՝ առավոտյան։ Վերցնում եք 3% ջրածնի պերօքսիդ և ականջի փայտիկ։ Փայտիկն ընկղմում եք պերօքսիդի մեջ կես րոպեով (որպեսզի բամբակը լավ ներծծվի ջրածնի պերօքսիդով) և շատ արագ, (ընդամենը 2-3 վայրկյան) մաքրում եք կարերի չորացած արյունը։ Չի կարելի մաշկը երկար մշակել պերօքսիդով․ քիմիական այրվածք կստանաք։ Եթե պերօքսիդով մաքրելուց հետո զգաք ուռածություն և կարմրություն, այլևս մի օգտագործեք ջրածնի պերօքսիդ ու փայտիկներ։ Երբ մեկ շաբաթից վիրակապման գաք, մենք իքներս ամեն ինչ կմաքրենք։
Գել Լիոտոն 1000 (օգտագործում ենք միայն, եթե տեսնում ենք կապտուկներ), գործում է 12 ժամ, այդ իսկ պատճառով քսում ենք այն առավոտյան ժամը 10-ին և երեկոյան ժամը 10-ին։ Բարակ շերտով տարածում ենք միայն կապտուկների վրա։ Զգույշ եղեք, որպեսզի գելը չընկնի աչքերի մեջ (այլապես կունենաք վամպիրի, արյամբ լցված հայացք` մոտ մեկ ամիս)։ Գելը չորանում է մաշկի վրա` փայլուն դեղնավուն շերտով։ Հաջորդ գործածումից առաջ այս շերտը մաքրում ենք գոլ ջրով թրջած ու քամած բամբակով, այնուհետև, անպայման չորացնում ենք մաշկը։ Առավել արդյունավետ, գելն ազդում է մաքուր և չոր մաշկի վրա։ Գելն օգտագործում ենք այնքան ժամանակ, մինչև կապտուկներն ամբողջությամբ անցնեն։
Վիրահատությունից ուղիղ մեկ շաբաթ անց` 10։00 գալիս եք վիրակապման։ Այն տևում է 5-10 րոպե, որից հետո կարող եք գնալ ուր ուզում եք և ինչով ուզում եք։
Վիրահատությունից մեկ շաբաթ անց վիրակապից հետո
Քթին չենք դիպչում մեկ օր, որպեսզի նոր հանած կարերին վարակ չանցնի։
Քթին դիպչել, լոգանք ընդունել, լվացվել կարելի է վիրակապումից մեկ օր հետո։
Լողանում ենք շատ արագ և ոչ շատ տաք ջրով։ Չի կարելի քիթը գոլորշու մեջ պահել վիրահատության մոտակա մեկ ամիսը, քանի որ այտուցի մեծ մասը հենց վիրատության առաջին ամսում է անցնում։
Քթի մեջ, միջնապատի վրա հատուկ թողնվում է մի քանի կար, որոնք բոլորովին անվտանգ են․ բուժառուն դրանք չի զգում (բացառապես այն դեպքերի, երբ նա չի լսում բժշկի ցուցումները և ականջի փայտիկներով, անձեռոցիկով կամ ձեռքի տակ եղած այլ միջոցներով շարունակում է փորել քիթը)։ Քթի ներսում դրված բոլոր կարերը տարրալուծվում են իրենք իրենց։ Տարրալուծման ժամկետը 3-6 ամիս է։ Այդ կարերին հետևելը, ձեռք տալը, շարժելը, քաշելը, կտրելը և այլն, ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։
Եթե քթի մասին ճիշտ հոգ տանեք վիրահատության հենց առաջին օրերից, ապա հետվիրահատական շրջանը, որը տևում է մի ամբողջ տարի, ձեզ համար համարյա աննկատ կանցնի։
Վիրակապման հաջորդ օրը սկսում ենք քթի լվացում անել՝ օրական առնվազն 3-4 անգամ՝ Ակվալոր Ակտիվ-սոֆթով։ Այն պարունակում է ծովի ջրի լուծույթ։ Այն կարելի է անսահման երկար օգտագործել՝ առանց կողմնակի ազդեցության և կախվածության։
Ուշադրությո՛ւն, քթի լվացումից առաջ պետք է ձեռքերը լվալ օճառով, որպեսզի վարակ չլինի։
Քթի լվացումն անում ենք մարմնի ուղղահայաց դիրքում (նստած կամ կանգնած)։ Ընդ որում,գլուխը պետք է փոքր-ինչ առաջ բերել։ Հետևեք, որ լվացման ժամանակ գլուխը ետ չթեքվի։ Սեղմեք սրվակի ծայրը և պահեք այն 2-3 վայրկյան։ Այնուհետև չորացրեք լվացող հեղուկի հետքերը՝ Բուրատինոյի մեթոդով քիթը մաքրելով։
Բուրատինոյի մեթոդը
Աջ ձեռքի բութ մատով ներքևից փակում ենք աջ քթանցքը, որպեսզի նրա միջով օդ չանցնի։ Կողքից չենք սեղմում, որպեսզի քթի ծայրը չդեֆորմացվի, հենց ներքևից ենք փակում։ Մյուս քթանցքով դանդաղ և նրբորեն մաքրում ենք քիթը։ Նույնն անում ենք ձախ կողմով․ ձախ ձեռքի բութ մատով փակում ենք ձախ քթանցքը և մաքրում քիթը՝ Բուրատինոյի մեթոդով։
Բուրատինոյի մեթոդի գլխավոր սկզբունքը դանդաղ և նրբորեն անելն է։ Ուժեղ և կտրուկ մաքրել քիթը, ինչպես դա անում են շատ տղամարդիկ՝ քիթը մաքրելով 3-4 մետր հեռավորությամբ, պետք չէ։
Քիթը ճիշտ մաքրելու դեպքում չպետք է թարմ արյուն և էլ ավելի խցանված լինի։ Եթե կան մեր թվարկած նախանշանները, ապա սա նշանակում է, որ դուք չափազանց ուժգին եք ամեն ինչ անում։ հաջորդ անգամ փորձեք մի քանի անգամ ավելի թույլ անել։
Եթե քիթը բավականաչափ չմաքրվի, 2-3 շաբաթից քթից կզգաք վատ հոտ։ Եթե շարունակեք նույն կերպ, քթից եկող վատ հոտը մեկ շաբաթից կզգան նաև շրջապատի մարդիկ։ Այդ դեպքում անհապաղ կապվեք ինձ հետ։
Քիթը մարելու միակ ճիշտ ձևը վիրահատությունից հետո, մոտակա 1 տարին, Ակվալորն է և Բուրատինոյի մեթոդը։
Նշանակված վերջին դեղամիջոցը Վիբրոցիլն է (քթի կաթիլներ)։ Սա պահուստային միջոց է։
Այն միայն կարելի է կիրառել, երբ կա քթի խցանում։ Եթե քիթը խցանված չէ, ապա դեղամիջոցը պահուստում է և այն օգտագործում ենք միայն մրսածության կամ հարբուխի ժամանակ։
Այն կաթեցնում ենք պառկած դիրքում (տուփի մեջ նաև կաթոցիչ կա)՝ յուրաքանչյուր քթանցքի մեջ ուղիղ 3 կաթիլ օրը 3 անգամ, ընդամենը 1 շաբաթ։
Սա ուժեղ դեղամիջոց է և կախվածություն է առաջացնում։ Այն չի կարելի երկար օգտագործել։
Հատուկ հրահանգներ։ Վիբրոցիլը պետք չէ կաթեցնել միջնապատին։ Ընդհակառակը, աջ քթանցքի մեջ կաթեցնելուց հետո գլուխը թեքում ենք աջ և փոքր-ինչ բարձրացնում գլուխը, որպեսզի դեղը հոսի քթի աջ կեսով։ Կաթեցնում ենք ձախ քթանցքի մեջ՝ գլուխը թեքում ենք ձախ և փոքր-ինչ վերև։
Արագ ցնցուղ ընդունել ոչ շատ տաք ջրով կարելի է վիրահատությունից հետո երկրորդ օրվանից, սակայն քթի վիրակապը պետք է չոր մնա։
Մազերը կարելի է լվանալ 3-րդ օրվանից՝ գլուխդ հետ գցած, ինչպես վարսավիրանոցում։
Կոսմետիկա կարելի է օգտագործել վիրահատությունից 7 օր հետո։
Կոսմետիկ պրոցեդուրաները (պիլինգ, ֆոտոերիտասարդացում և այլն) կարելի է կատարել ռինոպլաստիկայից առնվազն 6 ամիս հետո։
Զգուշացումներ և սահմանափակումներ
Պլաստիկ վիրահատությունից հետո փորձեք պաշտպանել ձեր քիթը տարբեր վնասվածքներից։
Խուսափեք մարմնի ակտիվության, լարվածության և ճկման ավելացումից, քանի որ դա հանգեցնում է այտուցների ավելացման, հատկապես վիրահատությունից հետո առաջին շաբաթվա ընթացքում:
Սպորտը և ակտիվ ֆիզիկական ակտիվությունը կարելի է վերսկսել միայն 2 ամսից հետո։
2 ամսվա ընթացքում բացառեք տաք լոգանքները, շոգեբաղնիքները և մի ճանապարհորդությունները շոգ կլիմայական պայմաններ ունեցող երկրներ:
2 ամսվա ընթացքում չի կարելի արևայրուք ընդունել կամ օգտվել արևաբուժարաններից։
Ոչ մի դեպքում չի կարելի մեկ ամիս ալկոհոլ խմել՝ այն խանգարում է ապաքինմանը և ուժեղ այտուց է առաջացնում։
Ռինոպլաստիկայից հետո 6 ամիս ակնոց չի կարելի կրել։
Կանանց խորհուրդ է տրվում ռինոպլաստիկայից հետո 6 ամիս չհղիանալ։
Ֆոտոզեկույցների ներկայացման ժամանակագիրը
Վիրահատությունից մեկ շաբաթ հետո
Հետո, ամեն ամիս մինչև 6-րդ ամիսը
հետո, 9 ամիս և 1տարի վիրահատությունից հետո
2 բաց թողնված ֆոտոզեկույցներից հետո, բժիշկը լիովին իրավունք ունի հրաժարվել քթի վերջնական ձևի համար պատասխանատվությունից
Անվճար տեսազանգեր (Whatsapp տեսազանգ) իրականացվում են վիրահատությունից 6 ամիս և 1 տարի հետո։ Գրանցումն այս էջում
Լուսանկարները (6 հատ, ինչպես մոդելավորման ժամանակ) ընդունվում է ՄԻԱՅՆ էլեկտրոնային փոստի այս հասցեով՝ info@nose.am
ՍԵԼՖԻ ՉԻ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ
Կարևոր է
Հիշեք, որ ռինոպլաստիկան ամենաբարդ պլաստիկ վիրահատություններից է, ուստի անհրաժեշտ է չափազանց պատասխանատու մոտեցում ցուցաբերել այս կանոններին ու առաջարկություններին ինչպես վիրահատությունից առաջ, այնպես էլ հետվիրահատական շրջանում։
Մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ և մի՛ լսեք հարազատների, ընկերների կամ պարզապես ծանոթների խորհուրդները։ Ցանկացած գործողություն պետք է համաձայնեցվի բժշկի հետ, ով կատարել է ձեզ վիրահատությունը:
(!)Խնդրում եմ մի գրեք Instagram-ին, նամակնեը շատ են, ես դրանք բաց եմ թողնում:
Բոլոր հարցերը էլեկտրոնային փոստի այս հասցեով՝info@nose.am
Կապ հաստատելու համար: Whatsapp: +7 967 055 0022
Գեղեցկության համար պայքարել է պետք
Անվճար խորհրդատվություն անցեք (միաժամանակ կարող եք ուղարկել ԿՏ-ի տվյալները և լուսանկար՝ մոդելավորման համար)
Արժեքներն ակտուալ են Հայաստանի համար։ Մյուս արժույթներով, բացի հայկական դրամից, գինը մոտավոր է և «լողում է»՝ այդ արժույթների սահմանված կուրսի հետ միասին։
Արժեքներն ակտուալ են Ռուսաստանի համար։ Մյուս արժույթներով, բացի ռուսական ռուբլուց, գինը մոտավոր է և «լողում է»՝ այդ արժույթների սահմանված կուրսի հետ միասին։
Արժեքներն ակտուալ են Ռուսաստանի համար։ Մյուս արժույթներով, բացի ռուսական ռուբլուց, գինը մոտավոր է և «լողում է»՝ այդ արժույթների սահմանված կուրսի հետ միասին։
Ընտրել Մոսկվայում վիրահատվելու ամսաթիվը կարելի է միայն այն բանից հետո, երբ կանցնեք բոլոր փուլերը․
խորհրդատվություն (վիրտուալ, հեռակա տեսախորհրդատվություն կամ առերես)
քթի և հարակից խոռոչների ԿՏ՝ եզրակացությունով
անվճար համակարգչային մոդելավորում, քթի մոդելավորում
Предоплата
Ըստ վիրահատական գրաֆիկի կոնկրետ օրը գրանցվելու համար հարկավոր է մուծել ֆիքսված կանխավճարը: Հետաձգել վիրահատության օրը կարելի է միայն մեկ անգամ՝ ոչ ուշ, քան երկու շաբաթ առաջ։ Եթե վիրահատության օրը հետաձգվում է մեկ անգամից ավելի, (կամ վիրահատւթյանը մնացել է երկու շաբաթից պակաս), կանխավճարը վերածվում է տուգանքի և մնում է կլինիկայում, իսկ նորից գրանցվելու համար կարիք կլինի կրկին վճարել։
Վերջնական վճար
Անալիզների հանձնման օրը ՝ 59 000 դրամ (2024-ի հունիսից ՉԻ մտնում վիրահատության արժեքի մեջ);
Վիրահատության օրը՝ վիրահատության ամբողջ գումարը:
Վիրահատությունների տեսակները
Եթե քթի վիրահատությունն արվում է առաջին անգամ, այն կոչվում է առաջնային։
Եթե անցյալում քթի կամ միջնապատի որևիցե վիրահատություն եք ունեցել, վիրահատությունը կոչվում է երկրորդային։
Ի՞նչ է մտնում արժեքի մեջ
Քթի համակարգչային մոդելավորում
Անեսթեզիոլոգի զննումը
Վիրահատություն ընդհանուր անզգայացմամբ (նարկոզ)
Կլինիկայում մեկ օր պառկելը
Վիրակապումը վիրահատությունից մեկ շաբաթ հետո
Վիրահատությունից 6 ամիս և 1 տարի հետո բուժզննում տեսակապով
Արժեքի մեջ չի մտնում դեղորայքը, որը պետք է ընդունել տանը՝ դուրս գրվելուց հետո։
Ընտրել Մոսկվայում վիրահատվելու ամսաթիվը կարելի է միայն այն բանից հետո, երբ կանցնեք բոլոր փուլերը․
խորհրդատվություն (վիրտուալ, հեռակա տեսախորհրդատվություն կամ առերես)
քթի և հարակից խոռոչների ԿՏ՝ եզրակացությունով
անվճար համակարգչային մոդելավորում, քթի մոդելավորում
Այս բոլոր քայլերի հետ կապված մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ «վիրտուալ խորհրդատուից»՝ պատասխանելով նրա մի քանի հարցին։
Կանխավճար
Ըստ վիրահատական գրաֆիկի կոնկրետ օրը գրանցվելու համար հարկավոր է մուծել ֆիքսված կանխավճար՝ 50 հազ․ ռուբլու չափով։ Եթե ամեն բան գնում է «իր հունով», ապա վիրահատության համար վճարում եք 50 հազ, ռուբլի պակաս։ Հետաձգել վիրահատության օրը կարելի է միայն մեկ անգամ՝ ոչ ուշ, քան երկու շաբաթ առաջ։ Եթե վիրահատության օրը հետաձգվում է մեկ անգամից ավելի, (կամ վիրահատւթյանը մնացել է երկու շաբաթից պակաս), կանխավճարը վերածվում է տուգանքի և մնում է կլինիկայում, իսկ նորից գրանցվելու համար կարիք կլինի կրկին վճարել։
Վիրահատությունների տեսակները
Եթե քթի վիրահատությունն արվում է առաջին անգամ, այն կոչվում է առաջնային։
Եթե անցյալում քթի կամ միջնապատի որևիցե վիրահատություն եք ունեցել, վիրահատությունը կոչվում է երկրորդային։
Ի՞նչ է մտնում արժեքի մեջ
Քթի համակարգչային մոդելավորում
Անեսթեզիոլոգի զննումը
Վիրահատություն ընդհանուր անզգայացմամբ (նարկոզ)
Կլինիկայում մեկ օր պառկելը
Վիրակապումը վիրահատությունից մեկ շաբաթ հետո
Վիրահատությունից 6 ամիս և 1 տարի հետո բուժզննում տեսակապով
Արժեքի մեջ չի մտնում դեղորայքը, որը պետք է ընդունել տանը՝ դուրս գրվելուց հետո։
Ընտրել Սոչիյում վիրահատվելու ամսաթիվը կարելի է միայն այն բանից հետո, երբ կանցնեք բոլոր փուլերը․
խորհրդատվություն (վիրտուալ, հեռակա տեսախորհրդատվություն կամ առերես)
քթի և հարակից խոռոչների ԿՏ՝ եզրակացությունով
անվճար համակարգչային մոդելավորում, քթի մոդելավորում
Այս բոլոր քայլերի հետ կապված մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ «վիրտուալ խորհրդատուից»՝ պատասխանելով նրա մի քանի հարցին։
Կանխավճար
Ըստ վիրահատական գրաֆիկի կոնկրետ օրը գրանցվելու համար հարկավոր է մուծել ֆիքսված կանխավճար՝ 50 հազ․ ռուբլու չափով։ Եթե ամեն բան գնում է «իր հունով», ապա վիրահատության համար վճարում եք 50 հազ, ռուբլի պակաս։ Հետաձգել վիրահատության օրը կարելի է միայն մեկ անգամ՝ ոչ ուշ, քան երկու շաբաթ առաջ։ Եթե վիրահատության օրը հետաձգվում է մեկ անգամից ավելի, (կամ վիրահատւթյանը մնացել է երկու շաբաթից պակաս), կանխավճարը վերածվում է տուգանքի և մնում է կլինիկայում, իսկ նորից գրանցվելու համար կարիք կլինի կրկին վճարել։
Վիրահատությունների տեսակները
Եթե քթի վիրահատությունն արվում է առաջին անգամ, այն կոչվում է առաջնային։
Եթե անցյալում քթի կամ միջնապատի որևիցե վիրահատություն եք ունեցել, վիրահատությունը կոչվում է երկրորդային։
Ի՞նչ է մտնում արժեքի մեջ
Քթի համակարգչային մոդելավորում
Անեսթեզիոլոգի զննումը
Վիրահատություն ընդհանուր անզգայացմամբ (նարկոզ)
Կլինիկայում մեկ օր պառկելը
Վիրակապումը վիրահատությունից մեկ շաբաթ հետո
Վիրահատությունից 6 ամիս և 1 տարի հետո բուժզննում տեսակապով
Արժեքի մեջ չի մտնում դեղորայքը, որը պետք է ընդունել տանը՝ դուրս գրվելուց հետո։
Խնդրումենք ուշադրություն դարձրեք այն բանին, որ մենք հեռախոսազանգերին և նամակներին մենք պատասխանում ենք աշխատանքային օրերին (երկուշաբթի — ուրբաթ) 10:00 — 18:00 (Մոսկվայի ժամով)։
Հեռախոսահամար՝ +37496555111
Զանգեք, գրեք
Խնդրումենք ուշադրություն դարձրեք այն բանին, որ մենք հեռախոսազանգերին և նամակներին մենք պատասխանում ենք աշխատանքային օրերին (երկուշաբթի — ուրբաթ) 10:00 — 18:00 (Մոսկվայի ժամով)։
Խնդրումենք ուշադրություն դարձրեք այն բանին, որ մենք հեռախոսազանգերին և նամակներին մենք պատասխանում ենք աշխատանքային օրերին (երկուշաբթի — ուրբաթ) 10:00 — 18:00 (Մոսկվայի ժամով)։
Լոսանկարները մոդելավորման համար առանց ՀՇ (CT) արդյունքների ՉԻ ընդունվում. Ավելի մանրամասն, ինչ է ՀՇ-ն և ինչպես այն ճիշտ ունենալ կարդացեք այստեղ.
Ինչպե՞ս ճիշտ լուսանկարվել։
խնդրեք, որ ինչ-որ մեկը լուսանկարի ձեզ: Լուսանկարելիս լուսանկարիչը պետք է լինի 1-1,5 մետր հեռավորությամբ։
Լուսանկարվելիս ֆոտոխցիկը պետք է լինի քթի մակարդակին։
Լուսանկարները պետք է լինեն որակյալ, չլղոզված, «ֆոկուսի» մեջ։
Լավ լուսավորությամբ և առանց ստվերի։
Լուսանկարների ֆոնը պետք է լուսավոր լինի (սպիտակն իսկականն է)։
Մոդելավորումը փակ աչքերով չի կատարվում։
Լուսանկարների ծավալը չպետք է լինի 500 կբ-ից պակաս։
Քթի մոդելավորման համար հարկավոր է․
Մեկ լուսանկար դիմացից
Երկու լուսանկար կողքից (երկու կողմից)
Երկու լուսանկար կիսապրոֆիլից (45 աստիճանի՝ երկու կողմից)
Մեկ լուսանկար՝ տեսքը ներքևից
Լուսանկարների օրինակներ
Մոդելավորումը, որը կատարվել է ինքնուրույն կամ ուրիշ վիրաբույժի մոտ չի մեկնաբանվում
Մոդելավորումը կատարվում է մեկ անգամ և կողքից:
Ամեն ինչ անալիզների մասին
Ի՞նչ անալիզներ են պետք վիրահատությունից առաջ
Արյան ընդհանուր անալիզ, ISR (էրիթրոցիտների նստվածքի արագության անալիզ)
Կոագուլոգրամա (հեմոստազիոգրամա) (APTT, INR, տրոմբինային ժամանակ, ֆիբրինոգեն, հակատրոմբին III, մակարդելիության ժամանակ (CCT))
Արյան կենսաքիմիական անալիզ (ընդհանուր սպիտակուց, ALT, AST, ընդհանուր և ուղիղ բիլիռուբին, կրեատինին, միզանյութ, գլյուկոզա, շիճուկային երկաթ)
Մեզի ընդհանուր անալիզ (Ընդհանուր վերլուծության համար հավաքեք առավոտյան մեզի ամբողջ մասը սեռական օրգանները մանրակրկիտ մաքրելուց հետո: Ընդհանուր անալիզից առաջ մեզը կարող է պահվել ոչ ավելի, քան 1,5 ժամ: Հետագայում օգտագործումը անվավեր կլինի, քանի որ դրա բջջային կազմը փոխվում է).
Արյան ընդհանուր անալիզ, ISR (պիտանելության ժամկետը՝ 14 օր)
Արյան կենսաքիմիական անալիզ (ընդհանուր սպիտակուց, ALT, AST, ընդհանուր և ուղիղ բիլիռուբին, կրեատինին, միզանյութ, գլյուկոզա, շիճուկային երկաթ) — (պիտանելության ժամկետը՝ 14 օր)
Մեզի ընդհանուր անալիզ (պիտանելության ժամկետը՝ 14 օր)
Արյան խմբի և ռեզուս-ֆակտորի անալիզ (պիտանելության ժամկետը՝ ցմահ)
ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի և B և C (HBsAg, HCV) հեպատիտների արյան անալիզ — (պիտանելության ժամկետը՝ 3 ամիս)
Կոագուլոգրամա (հեմոստազիոգրամա) (APTT, INR, պրոտրոմբինային ինդեքս, տրոմբինային ժամանակ, ֆիբրինոգեն, հակատրոմբին III, մակարդելիության ժամանակ (CCT))։ (պիտանելության ժամկետը՝ 14 օր)
Էլեկտրոկարդիոգրամա (ԷԿԳ) վերլուծության հետ միասին (պիտանելության ժամկետը՝ 10 օր)
Կրծքավանդակի օրգանների ՀՇ (CT)՝ եզրակացության հետ միասին (պիտանելության ժամկետը՝ 6 ամիս)․ եթե այդ ընթացքում Covid-19 եք ունեցել, ապա առողջանալուց հետո
Խորհրդատվություն թերապևտի մոտ (պիտանելության ժամկետը՝ 14 օր)
Ստորին վերջույթների երակների УЗДГ (պիտանելության ժամկետը՝ 14 օր)
Անալիզները (թղթային բնագրերը՝ կնիքներով)՝ թերապևտի եզրակացության հետ միասին առ այն, որ չունեք վիրահատության հետ կապված հակացուցումներ, պետք է ներկայացնել վիրահատության նշանակված ամսաթվից 2 օր առաջ։
Անալիզները (թղթային բնագրերը՝ կնիքներով)՝ թերապևտի եզրակացության հետ միասին առ այն, որ չունեք վիրահատության հետ կապված հակացուցումներ, պետք է ներկայացնել վիրահատության նշանակված ամսաթվից 2 օր առաջ։
ի՞նչպես ուղարկել անալիզները
Մի՛ մոռացեք, անալիզները հանձնում են քաղցած։
Անալիզները պետք է ուղարկել ամբողջը միասին:
Եթե տեսողության հետ կապված խնդիրներ ունեք, պետք է նախապես ակնաբույժի մոտ խորհրդատվություն անցնեք և գրավոր եզրակացություն վերցնեք, որի մեջ գրված լինի, որ ռինոպլաստիկա կատարելու հակացուցումներ չունեք։
Եթե ուղեկցող հիվանդություններ ունեք, ապա պետք է համապատասխան մասնագետի մոտ խորհրդատվություն անցնեք։
Հարկ չկա անլիզների պատասխանները ուղարկելուց անմիջապես հետո գրել ինձ սոց. ցանցերում, այն մասին, որ դուք ուղարկել եք անալիզները:
Եթե տեսողության հետ կապված խնդիրներ ունեք, պետք է նախապես ակնաբույժի մոտ խորհրդատվություն անցնեք և գրավոր եզրակացություն վերցնեք, որի մեջ գրված լինի, որ ռինոպլաստիկա կատարելու հակացուցումներ չունեք։
Եթե ուղեկցող հիվանդություններ ունեք, ապա պետք է համապատասխան մասնագետի մոտ խորհրդատվություն անցնեք։
Եթե տեսողության հետ կապված խնդիրներ ունեք, պետք է նախապես ակնաբույժի մոտ խորհրդատվություն անցնեք և գրավոր եզրակացություն վերցնեք, որի մեջ գրված լինի, որ ռինոպլաստիկա կատարելու հակացուցումներ չունեք։
Եթե ուղեկցող հիվանդություններ ունեք, ապա պետք է համապատասխան մասնագետի մոտ խորհրդատվություն անցնեք։
Ինչ է ՀՇ-ն և բժշկի եզրակացությունը
ՀՇ արդյունքները և մասնագետի եզրակացությունը
ի՞նչ է դա
ՀՇ — ն «համակարգչային (կոմպյուտերային) տոմոգրաֆիա»-ի հապավումն է։ Սա, իր հերթին, մարդու ներքին օրգանների վիճակի հետազոտման ոչ ինվազիվ մեթոդ է։
Դժվար չէ գուշակել, որ ինձ հետաքրքրում է քթի և «քթի հարակից խոռոչների» վիճակը։
Ինչ պետք է անեք․
գնաք այն կլինիկան, որտեղ լիարժեք համակարգչային տոմոգրաֆ կա (ոչ ատամնաբուժարան) և խնդրեք, որ «քթի և հարակից խոռոչների ՀՇ անեն՝ 0,5-1 մմ կտրվածքի հաստությամբ»։
Որից հետո այս բոլորը պետք է ուղարկել ինձ՝ մասնագետի (ռադիոլոգի) եզրակացության հետ միասին։ ՀՇ-ն առանց եզրակացության ՉԻ դիտարկվում:
Ի՞նչ ֆայլեր են դրանք և ո՞րտեղից վերցնել
ՀՇ-ի ձեր արդյունքների ֆայլերը սովորաբար տրվում են CD-ի տեսքով։ Այդ ֆայլերը պետք է ներբեռնել “վիրտուալ խորհրդատու”-ի միջոցով. Մի վախեցեք, ներքևում կա տեսանյութ, որտեղ մանրամասնորեն բացատրվում է թե ինչ պետք է անել ՀՇ ֆալերի հետ
Բացարձակ հակացուցումներ
Ներքևում նշված հիվանդւթյուններից ցանկացածի առկայության դեպքում վիրահատության անցկացումը ԱՆՀՆԱՐԻՆ է: Առանց բացառության: Կարդաեք ուշադիր և հաստատեք, որ ձեզ մոտ նշված հիվանդություններից ոչ մեկը առկա չէ:
մինչև 17 տարեկանը աղջիկների համար, մինչև 18 տարեկանը տղաների համար
65 տարեկանից հետո (բարդությունների առաջացման մեծ ռիսկի հետ կապված, ինչպես նաև վերականգնողական ֆունկցիայի թուլացմամբ պայմանավորված՝ հյուսվածքների ապաքինման դանդաղեցմամբ)։
սրտանոթային համակարգի հիվանդություններ․ սրտի իշեմիկ հիվանդություն, սրտային անբավարարություն և զարկերակային հիպերտենզիա (վիրահատությունը հակացուցված չէ հակահիպերտենզիվային դեղորայքի ստաբիլ, վերահսկվող ընդունման, զարկերակային ճնշման ստաբիլ, վերահսկվող ցուցանիշների դեպքում);
հղիություն և կերակրման շրջան;
ատրոֆիկ ռինիտ;
լյարդի և երիկամների խրոնիկ հիվանդություններ
շաքարային դիաբետ
արյան մակարդելիության հետ համակցվող հիվանդություններ