«Վախենում եմ բախվել անկանխատեսելի բարդությունների»

Ցանկացած վիրահատական միջամտություն ունի ռիսկեր։ Բժշկության մեջ ավելի ազնիվ է խոսել այդ մասին ուղղակիորեն, քան առանց բացատրությունների խոստանալ, որ «ամեն ինչ լավ կլինի»։ Ուստի եկեք հասկանանք, թե իրականում ինչ է տեղի ունենում, որտեղ են իրական ռիսկերը, և որտեղ է ընդունված դրանք չափազանցնել։

Ինչո՞վ է ռինոպլաստիկան տարբերվում բարձր ռիսկայնության վիրահատություններից

Ռինոպլաստիկան պլանային վիրահատություն է։ Սա սկզբունքորեն կարևոր է․ մենք ժամանակ ունենք պատրաստվելու այնպես, որ նվազագույնի հասցնենք անցանկալի ելքերի հավանականությունը։ Ոչ մի շտապողականություն, ոչ մի հրատապություն։ Միայն լիարժեք ախտորոշում և պացիենտների մանրակրկիտ ընտրություն մինչև միջամտությունը։

Ըստ միջազգային կլինիկական հետազոտությունների տվյալների՝ առողջ պացիենտների մոտ առաջնային ռինոպլաստիկայի ժամանակ լուրջ բարդությունների հաճախականությունը կազմում է 2-3%-ից պակաս։ Ամենահաճախ հանդիպողներն են՝ երկարատև այտուցվածությունը, թեթև ասիմետրիան սպիացման շրջանում, մաշկի զգայունության ժամանակավոր փոփոխությունները։ Դրանք անցնում են կամ շտկվում։ Ծանր բարդությունները՝ վարակ, նեկրոզ, լուրջ արնահոսություն, եզակի են և, որպես կանոն, կապված են ոչ բավարար պատրաստվածության կամ հետվիրահատական խնամքի արձանագրության խախտման հետ։

Ինչ կարող է սխալ ընթանալ և որ փուլում

Վիրահատությունից առաջ

Բարդությունների մեծ մասից հնարավոր է խուսափել, եթե պացիենտը չթաքցնի իր առողջությանը վերաբերող տեղեկությունները։ Նախավիրահատական խորհրդատվության ընթացքում անհրաժեշտ է բժշկին հայտնել բոլոր հիվանդությունների, ընդունվող դեղամիջոցների, ալերգիկ ռեակցիաների և առողջական այլ առանձնահատկությունների մասին, նույնիսկ եթե դրանք աննշան կամ առաջիկա վիրահատության հետ կապ չունեցող են թվում։ Լիարժեք և ճշգրիտ տեղեկատվությունն անհրաժեշտ է ձեր անվտանգության համար։

Լաբորատոր հետազոտությունները, համակարգչային տոմոգրաֆիան և անեսթեզիոլոգի խորհրդատվությունն այն փուլերն են, երբ հայտնաբերվում են հակացուցումները։ Դրանց թվում են արյան մակարդելիության խանգարումները, քրոնիկական հիվանդությունների սրացումը, ինչպես նաև անզգայացման հետ անհամատեղելի կամ հեմոստազի վրա ազդող դեղամիջոցների ընդունումը։ Եթե հայտնաբերվում է կլինիկական նշանակություն ունեցող որևէ հանգամանք, վիրահատությունը հետաձգվում է։ Սա կանոն է, ոչ թե բացառություն։

Վիրահատության ընթացքում

Ռինոպլաստիկայի ժամանակ արնահոսությունը, որպես կանոն, մինիմալ է, հատկապես պյեզո-տեխնոլոգիայի կիրառման դեպքում, որը նվազեցնում է ոսկրային կառուցվածքների հետ աշխատանքի տրավմատիկությունը։ Քթի միջնապատի պերֆորացիան հազվադեպ, բայց հնարավոր բարդություն է. փորձառու ձեռքերում այն հանդիպում է դեպքերի 1%-ից պակասում։ Անեսթեզիոլոգն անընդհատ վերահսկում է պացիենտի վիճակը ողջ միջամտության ընթացքում։

Վիրահատությունից հետո առաջին շաբաթներին

Այտուցը, շնչառության ժամանակավոր փոփոխությունը, այտուցի ֆոնին թեթև ասիմետրիան բնականոն վերականգնման մասեր են, այլ ոչ թե բարդություններ։ Իրական վաղ բարդություններին դասվում են՝ վարակը (մինչև 1%), տևական հեմատոման, կարերի բացումը։ Դրանք ենթակա են բուժման, եթե ժամանակին հայտնաբերվեն։

Երկարաժամկետ հեռանկարում

Ուշ բարդությունների շարքին են պատկանում սպիականացման ընթացքում քթի ձևի փոփոխությունը, քթի ծայրի կոնտրակտուրան և ասիմետրիան։ Դրանք հանդիպում են առավել հազվադեպ և դեպքերի մեծ մասում շտկվում են քիչ ինվազիվ մեթոդներով՝ կորտիկոստերոիդների ներարկումներով կամ ֆիլլերներով։ Հազվադեպ դեպքերում կարող է անհրաժեշտ լինել փոքր ծավալի կրկնակի վիրահատություն։

Երեք գործոն, որոնք իրականում նվազեցնում են ռիսկը

  1. Լիարժեք ախտորոշում. ՀՏ-ն թույլ է տալիս տեսնել քթի ներքին կառուցվածքները մինչև վիրահատությունը և կանխատեսել անատոմիական բարդությունները։ Որքան շատ տեղեկատվություն վիրաբույժը նախապես ունենա, այնքան քիչ անակնկալներ կլինեն վիրահատության ընթացքում:
  2. Վիրահատության տեխնիկա. Պյեզո-գործիքներով բաց մուտքը թույլ է տալիս աշխատել նուրբ, հյուսվածքների նվազագույն տրավմատիզացիայով, կորեկցիայի ծավալի ճշգրիտ վերահսկմամբ և քթի կառուցվածքների լավ տեսանելիությամբ:
  3. Պացիենտի կարգապահությունը վիրահատությունից հետո։ Ռինոպլաստիկայից հետո քիթը վերջնական տեսք ստացած օբյեկտ չէ, այլ կենդանի հյուսվածք, որը շարունակում է ապաքինվել և ձևավորվել։ Ոչ ալկոհոլին, ոչ ջերմային պրոցեդուրաներին, ոչ վնասվածքներին և ոչ էլ բժշկի հետ չհամաձայնեցված ինքնուրույն փոփոխություններին։

Բարդությունները հնարավոր չէ զրոյացնել գեղեցիկ խոսքերով։ Բայց դրանք կարելի է համակարգված կերպով նվազեցնել՝ ճիշտ պատրաստման, նուրբ տեխնիկայի և նորմալ հետվիրահատական հսկողության շնորհիվ։ Հենց այսպես եմ ես աշխատում յուրաքանչյուր պացիենտի հետ:

Նախքան և հետո

Էմոցիաներ և կարծիքներ

«Իսկ եթե նոր քիթն ինձ բոլորովին չսազի՞»
«Ասում են՝ տամպոնները հանելը սարսափելի ցավոտ է»
«Իսկ եթե նոր քիթն ինձ բոլորովին չսազի՞»
«Ասում են՝ տամպոնները հանելը սարսափելի ցավոտ է»